Օգոստոսի 25-ին՝ հունիսի 15-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի առավել տուժած 2268 անձ (Տավուշից՝ 472 և Լոռուց՝ 1796)՝ 428 ընտանիք, Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից ստացել է կանխիկ աջակցություն՝ աղետի հետևանքները փոքր ինչ մեղմելու նպատակով։ Յուրաքանչյուր անձի «Հայփոստի» միջոցով տրամադրվել է 38 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ փոխանցվել է՝ 86 184 000 ՀՀ դրամ։
Հայկական կարմիր խաչի ընկերությանը մարդասիրական աջակցության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդը։
ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում իրականացրել է Տավուշի և Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։
Կանխիկ աջակցությունը տրամադրվել է բերքի 75-ից 100 տոկոսը և տնային կենդանիներ կորցրած, բնակելի հատվածներն ակնհայտ վնասված տնտեսություններին՝ հետևյալ չափանիշներին համապատասխան․