Հայկական Կարմիր խաչի ընկերության Գորիսի համայնքային մասնաճյուղի կամավորներն ապրիլի 11-12-ին «Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկում» ծրագրի շրջանակներում թեմատիկ տիկնիկային ներկայացումներ են կազմակերպել Տաթև համայնքի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի դպրոցների 1-6-րդ դասարանների երեխաների և ուսուցիչների համար։
Ծրագրի նպատակն է բարձրացնել խոցելի համայնքների հանրակրթական հաստատությունների աշակերտների և ուսուցիչների իրազեկվածության մակարդակը պայթյունավտանգ զինամթերքի, ականների վերաբերյալ՝ աջակցելով առավել անվտանգ վարքագծի դրսևորումների ձևավորմանը, ինչը կհանգեցնի պայթյունավտանգ զինամթերքով պայմանավորված պատահարների թվի նվազմանը։
«Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակներում: