Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀՀ ԱԻՆ և ՀԿԽԸ համագործակցությունը շարունակվում է [uri] => /news/memorandum-of-understanding.html [id] => 220 [content] => 0 ) 1
ՀՀ ԱԻՆ և ՀԿԽԸ համագործակցությունը շարունակվում է

ՀՀ ԱԻՆ և ՀԿԽԸ համագործակցությունը շարունակվում է

04.04.2017
ՀՀ ԱԻՆ և ՀԿԽԸ համագործակցությունը շարունակվում է

Ապրիլի 4-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությունը՝ նախագահ Մխիթար Մնացականյանի գլխավորությամբ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիպեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Պատվիրակության կազմում էին Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, Միջազգային համագործակցության բաժնի վարիչ Մարիանա Հարությունյանը, Լրատվական և Լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:
Պարոն Դ. Տոնոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշեց, որ քաջ ծանոթ է ԱԻՆ-ՀԿԽԸ համագործակցությանը և հենց վերջերս է ականատեսը եղել ՀԿԽԸ Առաջին օգնության մասնագետների աշխատանքին, ովքեր ամենաբարձր որակի առաջին օգնություն են ցույց տվել Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներին:

ՀԿԽԸ նախագահ Մ.Մնացականյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը Աղետների կառավարման ոլորտում, որը ռազմավարական ուղղություն է Ազգային ընկերության համար:

- Մեր հիմնական գաղափարախոսության մեջ է նշված՝ աջակցել Կառավարությանը:1998 թվականից սկսած աշխատում ենք այս ոլորտում՝ նախապատրաստման, արձագանքման: Մեր համագործակցությունը մեծ պատիվ է մեզ համար, և ամրագրված է եղել փոխըմբռնման հուշագրով: Ինձ համար ամենամեծ գնահատականը նախարարի՝ քիչ առաջ ասված խոսքերն են:

Այնուհետև ԱԻ նախարարը մանրամասն հետաքրքվեց համայնքների դիմակայունության ուղղությամբ ՀԿԽԸ գործունեությամբ և հաջողություններով, Կամավորության օրենքի ընդունման աշխատանքներում ներգրավվածությամբ:

Պարոն Տոնոյանը հայտնեց, որ 22 համայնքներում ստեղծվելու են ջոկատներ, որոնց անդամները պետք է լինեն հրշեջ-փրկարար և առաջին օգնություն ցուցաբերող: Այստեղ ավելի սերտ համագործակցություն պետք է հաստատվի ԱԻՆ-ի և Հայկական Կարմիր խաչի միջև՝ բարձր մակարդակի առաջին օգնության հրահանգիչներ պատրաստելու համար:

ՀԿԽԸ նախագահը նշեց, որ Հայկական Կարմիր խաչը՝ իր գործառույթների շրջանակներում պատրաստ է աջակցելու ԱԻ նախարարության բոլոր նախաձեռնություններին:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մ. Մնացականյանը ստորագրեցին «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին ՀՀ ԱԻ նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև» Փոխըմբռնման Հուշագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ