Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար ուժն են հանդիսանում կամավորները: Նրանց շնորհիվ է, որ այս հզոր շարժումը իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունն ամբողջ աշխարհում:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը բաց կազմակերպություն է, և նրան կարող են անդամագրվել և կամավոր գրանցվել այն բոլոր անձինք` անկախ ռասսայից, սեռից, դավանանքից, գույքային կամ այլ դրությունից, ովքեր ընդունում են ՀԿԽԸ կանոնադրությունը, նրա նպատակները և խնդիրները, ցանկանում են մասնակցել կամ նպաստել նրա գործունեությանը:
Կազմակերպության անդամները կարող են լինել շարքային, կամավոր, պատվավոր և հովանավոր:
Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների մեծ բանակ, որոնք մասնակցում են խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարման ուղղված տարաբնույթ ծրագրերին:
Առավել մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև անդամագրվելու և կամավոր դառնալու համար կարող եք դիմել ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակ` Պարոնյան 21/1 հասցեով կամ լրացնել դիմումի առցանց ձևը։