Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ) Հայկական Կարմիր Խաչի Ընկերության (ՀԿԽԸ) շրջանակներում գործող կամավոր անդամների երիտասարդական միավորում է, որը հիմնադրվել է 1992թ. նոյեմբերի 3-ին: Այն գործում է ՀԿԽԸ բոլոր մարզային և տարածքային մասնաճյուղերում և գործունեություն է ծավալում հետևյալ ոլորտներում.
Սոցիալական խնամք
ԵԿԽ-ն իրականացնում է սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրեր ուղղված հանրակացարանաբնակ միայնակ ծերերին, ծնողազուրկ, փախստական և անապահով ընտանիքների երեխաներին
Առողջապահություն
ԵԿԽ-ն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր
կազմակերպում է բազմաբնույթ հանրային միջոցառումներ ու առողջ ապրելակերպի թեմաներով դասընթացներ ուսումնական հաստատություններում
գործարկում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի SMS տեղեկատվական գիծ
Ռեսուրսների հայթայթում
ԵԿԽ-ն իրականացնում է Ռեսուրսների հայթայթման ծրագրեր
կազմակերպում է քարոզարշավներ, դրամահավաքներ, հանգանակություններ, բարեգործական երեկոներ
պատրաստում է բացիկներ, զարդեր և այլ նյութեր բարեգործական միջոցառման համար
Միջազգային համագործակցություն
ԵԿԽ-ն իրականացնում է երիտասարդ կամավորների փոխանակում Բրիտանական և Գերմանական Կարմիր Խաչերի հետ "Եվրոպական կամավորական ծառայություն" ծրագրի շրջանակներում
կազմակերպում և մասնակցում է միջազգային հավաքների, ճամբարների, սեմինարների, թրեյնինգների
Կարմիր Խաչի մարդասիրական արժեքների լուսաբանում
ԵԿԽ-ն կազմակերպում է Կարմիր Խաչի գաղափարների լուսաբանում դպրոցներում և բուհերում,
նպաստում է կամավորական շարժման խթանմանը, կամավորների հավաքագրմանն ու ՀԿԽԸ գործունեության մեջ ներգրավմանը հրատարակում է ԵԿԽ գործունեությունը լուսաբանող տեղեկագիր: