Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը [uri] => /news/drr-in-armenia-project-was-launched.html [id] => 95 [content] => 0 ) 1
Մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը...

Մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը

14.10.2014

Հոկտեմբերի 13-ին` Աղետների նվազեցման միջազգային օրը, Երևանում մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը: Այն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է բարձրացնել բնական աղետներին ենթակա բնակավայրերում երեխաների և համայնքների դիմակայունությունը և դարձնել նրանց պակաս խոցելի: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղպաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից:

Բացման խոսքում ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը մասնավորապես ասաց.

- ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից ողջունում եմ այս շնորհանդեսի բոլոր մասնակիցներին: Պիտի նշեմ, որ Հյոգոյի գործողությունների ծրագրին միանալուց ի վեր Հայաստանը էական ձեռքբերումներ է գրանցել ԱՌՆ ոլորտում: Ձևավորվել է ԱՌՆԱՊ հիմնադրամը և կյանքի կոչվել ԱՌՆ ազգային ռազմավարությունը: Արդեն բարի ավանդույթ են դարձել մեր գործընկերներ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ինչպես գիտեք աղետների դեմ պայքարը չի կարող որևէ կառույցի, այդ թվում նաև` ԱԻՆ, մենաշնորհը լինել:

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն իր ելույթում նշեց.

- Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է՝ աղետների կառավարումը, որի շրջանակներում իրականացվում են բազում ծրագրեր` ուղղված բնակչության և համայնքների խոցելիության նվազեցմանը և կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև նրանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանք հաղթահարելու ուղղությամբ:

Այսօր մենք այստեղ ենք մեր գործընկերների հետ համատեղ հայտարարելու Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի կողմից (DIPECHO) Ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի երրորդ փուլի մեկնարկը:

Նման ծրագրերի շարունակականության ապահովումը մեծապես կարևորվում է, քանի որ դա հնարավորություն է ընձեռնում ամրապնդելու ձեռք բերված արդյունքները և դրանք ի նպաստ դարձնելու համայնքների կայուն զարգացմանը:

Նշեմ նաև որ շատ կարևոր է ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը դաշտում ընդգրկված գործընկերների հետ, տեղական-մարզային-հանրապետական մակարդակներում, և դրա ընդլայնումը և ամրապնդումը: Ավելին, նմանատիպ ծրագրերը աջակցում են ՀՀ ԱՌՆ ռազմավարության իրականացմանը և կայացմանը:

Թույլ տվեք նաև, օգտվելով առիթից, շնորհավորել բոլորիս` Աղետների նվազեցման միջազգային օրվա առթիվ: Ինչպես գիտենք, այս տարի այն կենտրոնացված է ծերացող հասարակության շուրջ:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Մ. Մկրտչյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ. Բերիկյանը, ԵՄ ներկայացուցիչ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների ղեկավարները:

«Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և Երևանում: Միջոցառումները կիրականացվեն երեք հիմնական ուղղություններով՝

• տեղական համայնքների կարողության հզորացում առավել խոցելի բնակչության կարիքների բացահայտման ու արձագանքման գործում,

• խոցելի երեխաների (ներառյալ` հատուկ կարիքներով) իրավունքների արտացոլում ԱՌՆ քաղաքականության մեջ,

• վտանգների հանդեպ զգայուն տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների ամրապնդում՝ ավելի լավ պաշտպանված լինելու, մեղմացնելու և աղետներին արձագանքելու գործում:

Հաշվի առնելով ՀԿԽԸ և ՕՔՍՖԱՄ-Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի նմանատիպ բնույթը` ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը` ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության ԱՌՆ ծրագրերի մասնագետ Զարուհի Տոնոյանը միասին ներկայացրեցին ազգային, մարզային և համայնքային մակարդակում ծրագրերի շրջանակներում կիրառվող մոտեցումները, ձեռքբերումները նախորդ փորձի շնորհիվ ձևավորված և դրանում տեղ գտած նորարարությունները:   

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ