Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Գնահատվեցին սահմանամերձ համայնքների տեղեկատվական կարիքները [uri] => /news/information-needs-of-border-communities.html [id] => 450 ) 1
Գնահատվեցին սահմանամերձ համայնքների...

Գնահատվեցին սահմանամերձ համայնքների տեղեկատվական կարիքները

24.08.2020
Գնահատվեցին սահմանամերձ համայնքների տեղեկատվական կարիքները

Ի՞նչ գիտեն սահամանամերձ համայնքներում դպրոցականներն ու ուսուցիչները ականների և չպայթած զինամթերի վտանգների մասին։ Տիրապետու՞մ են արդյոք անվտանգ վարքագծի կանոններին։

 

Սեպտեմբերի 2-ից 8-ը Տավուշի Բաղանիս և Ներքին Կարմիր աղբյուր և Վայոց ձորի Խաչիկ գյուղերի դպրոցներում ներկայացվեց «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը, իսկ Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի կամավորներն անցկացրեցին դպրոցականների և ուսուցիչների տեղեկատվական կարիքների գնահատում՝ հետագայում ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վերաբերյալ իրազեկումն առավել թիրախային և արդյունավետ կազմակերպելու համար։

 

Ծրագրի նպատակն է նվազեցնել պայթուցիկ մնացորդների և ականների վտնագը և ազդեցությունը ռիսկերի ուսուցման գործողությունների միջոցով՝ իրականացնելով իրազեկվածության բարձրացման հանրային քարոզարշավներ և անմիջական հաղորդակցություններ:

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ