2012թ. մարտի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը, ելնելով արտակարգ իրավիճակների ոլորտում միասնական առաքելությունից և խնդիրներից, աղետների ռիսկի նվազեցման և կանխման ոլորտում, կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերում հարաբերությունների և համագործակցության համակարգեր և մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությունից, ստորագրեցին փոխըմբռման հուշագիր` պարտավորվելով հնարավոր աղետների դեպքում արդյունավետ և օպերատիվ միասնական արձագանք ապահովել:
- Հայկական Կարմիր խաչը միշտ կանգնած է եղել մեր կողքին և դժվարին պահերին միշտզգացել ենք ձեր աջակցությունը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել,- ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, այս հուշագրի շնորհիվ մեր փոխգործակցությունն ավելի կսերտանա, և մենք միասին կգնանք առաջ։
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց, որ աղետների դեպքում ամենամեծ կորուստն ունենում են նրանք, ովքեր չեն կարողանում կառավարել։ Ցանկացած աղետի դեպքում` լինիբնական, թե տեխնածին, յուրաքանչյուրը պիտի իմանա իր տեղն ու դերը և պատրաստ լինի օգնել: ՀԿԽԸ պատրաստակամ է աջակցել Արտակարգ իրավիճակների նախարարությանն իր գործունեության բոլոր այն ուղղություններով, որոնք նախանշել է ՀՀ կառավարությունը: