Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի Կապս համայնքում տեղի ունեցավ համայնքային կամավորական թիմերի վարժանք: Վարժանքին մասնակացում էր 15 թիմ: Վարժանքի սցենարով թիմերը պետք է մասնակցեին գետանցման, տուժածի տեղափոխմանը գետով, առաջին օգնության ցուցաբերում, ավտովթար: Վարժանքին մասնակցում էին Աի նախարարության, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի փրկարարական վարչության և մարզպետարանի ներկայացուցիչներ: