Այս տարվա ապրիլից «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրում ներգրավվեցին Լոռու մարզի Օձուն, Մեծ Պարնի և Սարչապետ համայնքները, որտեղ էլ ստեղծվեցին 20 հոգուց բաղկացած համայնքային կամավորական արձագանքման թիմեր:
Մայիսի 16-27–ը, Ստեփանավանում դասընթացներ էին կազմակերպվել համայնքային կամավորական արձագանքման 4 թիմերի համար: Դասընթացներին ներկա էին նաև Լոռու մարզի փրկարար վարչության պետ Հրաչ Անտոնյանը և ՀԿԽԸ ԱԿ/ԲՏ բաժնի վարիչ և ծրագրի ղեկավար Էդմոն Ազարյանը, որոնք հանդես եկան ելույթներով:
- Այս դասընթացները շատ կարևոր ու արդիական են մարզի համար, ինչպես արտակարգ իրավիճակներին արձագանքման, այնպես էլ Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում, - նշեց Հ. Անտոնյանը:
Դասընթացներն անցկացվեցին հետևյալ թեմաներով` «Աղենտերի ռիսկի կառավարման հիմունքներ», «Փրկարարության հիմունքներ», «Առաջին օգնություն», «Սոցիալ- հոգեբանական աջակցություն», «ԿԽ/ԿՄ շարժում», «Հեռահաղորդակցությունն աղետների ժամանակ», «Կարիքների գնահատում», «Կլիմայի փոփոխություն և կենսապայմանների պաշտպանություն» և այլն: