Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Դիպեկո ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառում նվիրված ԱՌՆ միջազգային օրվան [uri] => /news/international-drr-day-event.html [id] => 98 ) 1
Դիպեկո ծրագրի շրջանակներում անցկացված...

Դիպեկո ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառում նվիրված ԱՌՆ միջազգային օրվան

22.10.2014

Նկարչությունը լավագույն միջոցներից մեկն է երեխաների համար` արտահայտելու իրենց զգացմունքները և կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Կլիմայի փոփոխության և Աղետների ռիսկի նվազեցման բնագավառում ունի դպրոցներում նկարչական մրցույթների անցկացման երկար տարիների փորձ:

Այս անգամ հոկտեմբերի 6-ից 17-ը Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օրվան նվիրված նկարչական մրցույթ անցկացվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Գյումրու 4 դպրոցների 12 դասարաններից 380 աշակերտներ մասնակցեցին մրցույթին: Մրցույթի կազմակերպման և դպրոցների ընտրության նպատակով նախնական համաձայնություն ձեռք բերվեց Շիրակի մարզի Կրթության բաժնի հետ:

ԱՌՆ թեմայով դասընթացներ անցկացվեցին բոլոր թիրախային դպրոցներում ՀԿԽԸ մարզային համակարգողի և վերապատրաստված ուսուցիչների միջոցով: Այնուհետև աշակերտներին տրամադրվեցին համապատասխան գրենական պիտույքներ` նկարելու համար աղետների վերաբերյալ իրենց պատկերացումները:

ԱՌՆ դասընթացին մասնակցելուց հետո, աշակերտները նկարում են աղետի վերաբերյալ իրենց պատկերացումները: Նրանք նաև տեղեկացված էին օրվա կարևորության և աղետների ժամանակ տարեցների նկատմամբ առավել ուշադիր լինելու մասին:

Մինչ մրցույթի մեկնարկը բացման խոսքով ներկայացավ DIPECHO ծրագրի մարզային համակարգողը և ներկայացրեց մրցույթի կանոնները: Իր խոսքում նա նշեց, որ մրցույթի նախաձեռնությունը նվիրված է ԱՌՆ միջազգային օրվան և իրականացվում է DIPECHO ծրագրի շրջանակներում, միարժամանակ ընդգծելով օրվա խորհուրդը և աղետների ժամանակ տարեցների նկատմամբ առավել ուշադիր լինելու կարևորությունը: Ավելին, աշակերտներին խրախուսելու նպատակով նա նշեց, որ նրանք պետք է լինեն առավել ուշադիր և ստեղծագործ, քանի որ ՀԿԽԸ 2015թ.-ի օրացույցում ներառվելու են հաղթող նկարները:

ՀԿԽԸ DIPECHO ծրագրի մարզային համակարգող` Աշոտ Բոյախչյանը պարգևատրում է մրցույթի հաղթողներին հատուկ մրցականերով:

Մրցույթում ներգրավված ուսուցիչները նույնպես ելույթ ունեցան` ընդգծելով Կարմիր խաչի կողմից տարիներ շարունակ նախաձեռնած կարևոր գործունեությունը և, որ դպրոցը պետք է առավելագույնս օգտագործի այս բացառիկ հնարավորությունը` ավելի նախապատրաստված և անվտանգ լինելու համար: Նրանք նույնպես քաջալերեցին աշակերտներին` լինել ակտիվ և հաղթել մրցույթում:

Տարբեր կարծիքներ և գաղափարներ հնչեցին աշակերտների կողմից: Մի քանիսը նշեցին, որ տուն վերադառնալուն պես կսկսեն նախապատրաստվել աղետներին իրենց տատիկ, պապիկների հետ միասին և կմտածեն` ինչպես աղետների ժամանակ լավագույնս կարող են աջակցել և/կամ օգնել` հաշվի առնելով նրանց հատուկ կարիքներրը:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ