«Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժումը:
Ողնուղեղի և ողնաշարի վնասվածքով յուրաքանչյուր հիվանդի հետ աշխատում է առանձին բժիշկ, բուժքույր, վերականգնող թերապիստ, հոգեբան և սպորտային մարզիչ:
Կենտրոնն ունի ընդլայնված ստացիոնար և ամբուլատոր բժշկական ծառայություններ` ախտորոշում, ջրաբուժություն, ջրային մերսում, ցեխաբուժություն/տորֆաբուժություն, կինեզոթերապիա, ֆիզիոթերապևտիկ բուժում, բուժական և դասական մերսում, էլեկտրաթերապիա, ինհալացիոն բուժումներ, ասեղնաբուժություն սպորտային համալիր, սթրեսոլոգի կաբինետ, «ՍԿԷՆԱՌ» բաժանմունք, ներհյուսվածքային էլեկտրոստիմուլացիայի կաբինետ:
Կենտրոնի գործունեության ընթացքում արդեն բուժվել և իրենց առողջությունն են վերականգնել մոտ 13 000 հիվանդ ՀՀ-ից, ԱՊՀ-ից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից: