Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը [uri] => /news/cleaning-city-changing-minds.html [id] => 469 ) 1
Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան...

Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը

27.01.2021
Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը
Հունվարի 26-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում ՀՀ-ում  Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Ջուն Յամադան և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրեցին «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագիրը, ըստ որի կբարելավվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի աղբահանության համակարգը։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Իջևանի քաղաքապետը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության և Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ։

 
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Իջևանում կտեղադրի 240 աղբաման և քաղաքապետարանին կտրամադրի համապատասխան աղբահավաք մեքենա։ Իջևանի քաղաքապետարանը կապահովի աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։
 
 
Համայնքների դիմակայունության բարձրացմանը և զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերը մեծապես փոխում են մարդկանց կյանքի որակը՝ էապես փոխելով նրանց մտածելակերպը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր ծրագրերն իրականացնելիս նպատակ է դնում մտածողություն և վարքագիծ փոխել՝ արմատավորելով մարդասիրական արժեքները, և այս մեկն էլ այդ առումով բացառություն չէ - ասաց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։ - Ճապոնիայի կառավարության հետ հաջող համագործակցության փորձ ունենք, այնպես որ վստահ եմ այս ծրագրի արդյունավետության մեջ։
 
Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ընդգծեց, որ ենթակառուցվածքի բարելավումը, թափոնների պատշաճ կառավարման փորձը և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը կնպաստեն Հայաստանի կայուն զարգացման նպատակների իրագործմանն: Դեսպան Յամադան նաև շեշտեց, որ այս օժանդակությունը կդառնա ոչ միայն քայլ ուղղված Հայաստանի շրջակա միջավայրի անվտանգության բարելավմանը, այլև կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, ինչպես նաև փոխադարձ համակրանք, որը ավանդաբար ձևավորում է Ճապոնիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքը։
 
 
2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
 
 
90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ:
    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ