Փլուզում, հրդեհ, ճանապարհատրանսպորտային պատահար. Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) համագործակցության շրջանակներում ՀԿԽԸ Առաջին օգնության և աղետներին արձագանքման թիմերը մայիսի 26-ին մասնակցեցին ԱԻՆ Հրշեջ-փրկարարների համար կազմակերպված «Երկրաշարժի հետևանքով առաջացած լոկալ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում» թեմայով ուսումնավարժանքին։
Վարժանքի նպատակն էր բարձրացնել Հրշեջ-փրկարարների պատրաստվածությունը, մշակել համատեղ փրկարարական աշխատանքների կազմակերպչական և գործնական հատվածները, ցուցադրել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները։
Ուսումնավարժանքին հետևում էին ՌԴ Քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՌՀՄԱԿ ղեկավարությունը։