Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը հանդիպել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ [uri] => /news/mkhitar-mnatsakanyan-met-with-the-minister-of-diaspora-hranush-hakobyan.html [id] => 58 [content] => 0 ) 1
ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը հանդիպել է ՀՀ...

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը հանդիպել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ

11.11.2013

Նոյեմբերի 11-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր:  Հանդիպմանը ներկա էր նաև “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” հ/կ նախագահ Լենա Հալաջյանը:

Հանդիպումը առաջինն էր «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում, քանի որ Սփյուռքի նախարարությունն է  պետական այն հիմնական կառույցը, որը համակարգում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին տրամադրվող աջակցությունը:

ՀՀ Սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց.

-     Մենք շատ ենք կարևորում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից սիրիահայերի համար մինչ օրս  իրականացված ծրագրերն ու հույս ունենք, որ դրանք շարունակական կլինեն:

ՀԿԽԸ նախագահն էլ իր հերթին բարձր գնահատեց վերջին մեկ և կես տարվա ընթացքում Սփյուռքի նախարարության կողմից գործադրված ջանքերն այս ոլորտում, որոնք տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների համախմբել են` դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու և մեր հասարակության մեջ հնարավորինս արագ ինտեգրելու գործի շուրջ:

«Աջակցություն սիրիահայերին» ծրագրում ներգրավված է 300 սիրիահայ ընտանիք: Նրանցից առավել խոցելիները կստանան հիգիենիկ ծանրոցներ ու կենցաղային իրեր, այդ թվում ձմեռային հագուստ, քրոնիկ հիվանդություն ունեցողները` համապատասխան դեղորայք, նախատեսված է նաև աջակցություն տրամադրել այդ ընտանիքներին` սեփական փոքր բիզնես սկսելու համար:  Ծրագիրն իրականացվելու է 2013թ. հոկտեմբերից մինչև 2014թ. հունիսը: 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ