Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Համայնքային արձագանքման կամավորական թիմերի վարժանքը [uri] => /news/field-simulation-exercise-for-community-response-volunteer-teams-in-shirak-region_24062015.html [id] => 145 [content] => 1 ) 1
Համայնքային արձագանքման կամավորական թիմերի...

Համայնքային արձագանքման կամավորական թիմերի վարժանքը

30.06.2015
Համայնքային արձագանքման կամավորական թիմերի վարժանքը

Հունիսի 24-ին, ժամը 12-ին, Շիրակի մարզի Կապս համայնքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունն անցկացրեց Շիրակի մարզում հիմնված Համայնքային արձագանքման կամավորական 18 թիմերի դաշտային ուսումնավարժանքը: Այն ղեկավարվում էր Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և “Լոռէ” փրկարար ջոկատի աջակցությամբ:

Թիմերը ցուցադրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները և իրականացրեցին գետանցում ուժեղ հոսքի պայմաններում, օգնության ցուցաբերում տուժածներին, անցան ԱՌՆ թեսթավորում, պայմանական տուժածներին դուրս կբերեն փլատակից և վթարված ավտոմեքենայից:

Այս տարի, մրցանակները շնորհվեցին հետևյալ անվանակարգերում` «Լավագույն թիմային աշխատանք»` Փանիկ համայնք, «Ամենաօպերատիվ արձագանք»` Մեծ Սեպասար, «Ամենաարդյունավետ արձագանք»` Կապս, Արեգնադեմ համայնքը շնորհակալագիր ստացավ Շիրակի մարզի Փրկարար ծառայության կողմից:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2014թ.-ի մայիսից ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի 3-րդ փուլը (DIPECHO):

Ծրագրի երեք փուլերի շրջանակներում, այս տարիների ընթացքում, հնարավոր է դարձել Շիրակի մարզի 18 գյուղական համայնքներում ձևավորել Համայնքային արձագանքման կամավորական թիմեր՝ Շիրակի փրկարարարական վարչության, մարզային և տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ:

Հիմնված թիմերի համար պարբերաբար անցկացվել են դասընթացներ, վերապատրաստումներ և ուսումնական խաղ - վարժանքներ, ինչպես նաև տրամադրվել է թիմային և անհատական գույք՝ արտակարգ իրավիճակի դեպքում օպերատիվ արձագանքում ապահովելու նպատակով:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ