Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն ու կամավորները ձեռք բերեցին աղետների կառավարման հմտություններ [uri] => /news/գյումրու-խնամքի-կենտրոնի-անձնակազմը-վերապատրաստվեց.html [id] => 484 ) 1
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն...

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն ու կամավորները ձեռք բերեցին աղետների կառավարման հմտություններ

18.04.2021
ԴԱՍԸՆԹԱՑ
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն ու կամավորները ձեռք բերեցին աղետների կառավարման հմտություններ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փետրվար – մարտ ամիսների ընթացքում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ողջ անձնակազմի (71 մասնակից) և կամավորների (25 մասնակից) համար կազմակերպել էր «Արտակարգ իրավիճակների պատրաստվածություն» թեմայով դասընթաց`  «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Դասընթացի արդյունքում մասնակիցները ստացան գիտելիքներ աղետների տեսակների վերաբերյալ, ներկայացվեցին բնակչության պաշտպանության ձևերը՝ տարհանում, պատսպարում, անհատական պաշտպանություն, ինչպես նաև վաղ ազդարարման համակարգեր և այլն: Յուրաքանչյուր դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում պարզել, թե ինչ խնդիրների են բախվում և որոնք են տարհանման կազմակերպման ընթացքում առաջ եկող խոչընդոտները և հանդես եկան առաջարկություններով։ Այնուհետև յուրաքանչյուր մասնաշենքի համար ընտրվեցին պատասխանատուներ, ովքեր ստացած գիտելիքները պարբերաբար կփոխանցեն նաև կենտրոնի բնակիչներին։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ