Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ամփոփվեցին «Աղետի ընտանեկան պլան» մրցույթի արդյունքները [uri] => /news/family-emergency-plan-competition-results-have-been-summed-up.html [id] => 115 [content] => 1 ) 1
Ամփոփվեցին «Աղետի ընտանեկան պլան» մրցույթի...

Ամփոփվեցին «Աղետի ընտանեկան պլան» մրցույթի արդյունքները

03.03.2015

Մարտի 3-ին, Գյումրիի N 20 դպրոցում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր «Աղետի ընտանեկան պլան» մրցույթի մարզային արդյունքների ամփոփման արարողություն:

Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Աղետի ընտանեկան պլան» մրցույթ էր անցկացվել Շիրակի մարզի ծրագրի շահառու 86 դպրոցներում: Յուրաքանչյուր դպրոցում ընտրվել էր և պարգևատրվել  լավագույն 3 պլան, որոնք աշակերտները կազմել էին իրենց ընտանիքների անդամների հետ միասին:

Մարզային մրցույթում հաղթող եռյակն արդեն ընտրվել էր այս լավագույններից: Պարգևների ու պատվոգրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը, Շիրակի մարզպետարանի հանրապետական գործադիր մարմինների տարածքային գործունեության համակարգման բաժնի պետ Արամ Անտոնյանը, ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Լեռնիկ Մխիթարյանը:

Ծրագրի շրջանակներում աշակերտների և ուսուցիչների համար անցկացվել են ԱՌՆ դասընթացներ,  դպրոցներին տրվել է նաև, ուսումնական նյութեր, տարահանման ուղղորդող նշաններ և հակահրդեհային գույք:

Քաղպաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ դպրոցում կազմակերպվեց նաև նաև ուսումնական տարահանում, որին մասնակցեցին աշակերտները և ուսուցչական անձնակազմը: Այս շաբաթվա ընթացքում, Շիրակի մարզային կրթության վարչության ուղարկած շրջաբերականի համաձայն, տարահանումներ կկազմակերպվեն շահառու բոլոր 86 դպրոցներում:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ