Հոկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Պատվոգիր ստացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ օգոստոսի 14-ին Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու և ցուցաբերած օգնության համար:
Պատվոգիրը ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին հանձնեց ԱԻ փոխնախարար Ա. Գրիգորյանը: