Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Վարժանք. տարհանումը Մանթաշի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում [uri] => /news/mantash-dam-simulation-drill-evacuation_12102017.html [id] => 247 [content] => 1 ) 1
Վարժանք. տարհանումը Մանթաշի ջրամբարի պատվարի...

Վարժանք. տարհանումը Մանթաշի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում

27.10.2017
Վարժանք. տարհանումը Մանթաշի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում

Հոկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ, Մեծ Մանթաշ համայնքում «Ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության տարհանման կազմակերպում»-ը թեմայով ուսումնական վարժանք իրականացվեց՝ «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Խաղարկվող հավանական ջրածածկման Շիրակի ՄՓՎ հետ համատեղ խաղարկվեց բնակչության տարհանումը:  

Ուսումնավարժությունն անցկացվել է 2 փուլով:

1-ին փուլում՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Մեծ Մանթաշ համայնքում հիմնված համայնքային փրկարարական թիմին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ կողմից տրամադրված ուսումնական դիդակտիկ էլեկտրոնային քարտեզների (հավանական ջրածածկման գոտի, տարահանման ուղիներ դեպի բարձրադիր գոտի, տարահանման հավաքակետ) միջոցով փ/ծ փոխգնդապետ՝ Լ. Հովսեփյանի կողմից ներկայացվել է Մանթաշի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում Մեծ Մանթաշ համայնքում հավանական ջրածածկման գոտին, տարհանման ուղիները դեպի բարձրադիր գոտի և համաձայն համայնքի տարհանման պլանի, տարհանման հավաքակետի դիրքը ջրածածկման գոտու նկատմամբ:

2-րդ փուլում՝ ՇՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթափոխի հերթապահի կողմից բջջային կապով ազդարարվել է Մեծ Մանթաշ համայնքի համայնքապետին Մանթաշի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի վերաբերյալ, այնուհետ Մեծ Մանթաշի համայնքապետարանում գտնվող «П-166Мե շչակի միջոցով ազդարարվել է համայնքի բնակչությանը վտանգի վերաբերյալ: Ազդարարումից անմիջապես հետո խաղարկվել է հավանական ջրածածկման գոտուց բնակչության տարհանումը, որպես գործնական միջոցառում, որտեղ ներգրավվել է նաև համայնքային փրկարարական թիմը:

Ուսումնավարժությանը Շիրակի ՄՓՎ կողմից մասնակցել են, խմբի ղեկավար՝ Շիրակի ՄՓՎ ԲՊ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ՝ Լ.Հովսեփյանը, անդամներ՝ ՇՄՓՎ Արթիկի N49  ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր՝ Ա. Ադամյանը, ՇՄՓՎ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ լեյտենանտ՝ Ս. Գասպարյանը,ՃԿԿ ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ՝ Գ. Ավետիսյանը և ԲՊ բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Մկրտչյանը:

Ուսումնավարժության ավարտին համապատասխան մասնագիտական խորհուրդներ տրվեցին համայնքային թիմին:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ