Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Կոալիցիաների ստեղծում և հարթակի հզորացմանն ուղղված գործունեություն. հայտարարվեց նոր մրցույթ [uri] => /news/new-tender-on-coalition-building-and-network-activities-has-been-announced.html [id] => 192 ) 1
Կոալիցիաների ստեղծում և հարթակի հզորացմանն...

Կոալիցիաների ստեղծում և հարթակի հզորացմանն ուղղված գործունեություն. հայտարարվեց նոր մրցույթ

15.05.2016
Կոալիցիաների ստեղծում և հարթակի հզորացմանն ուղղված գործունեություն. հայտարարվեց նոր մրցույթ

Մայիսի 13-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Կլիմայի արևելյան հարթակ-2 ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպում էր կազմակերպել` Կլիմայի Հայկական ֆորում ցանցի անդամների համար, որի ժամանակ պետք է հայտարարվեր Համագործակցության կառուցման և ցանցի ներսում գործողությունների վերաբերյալ տենդերը: Դրա նպատակն է նշված Ցանցի Կարողությունների զարգացումը:

Այս գործողությունների շրջանակը որոշվել է Կարողությունների գնահատման հետազոտության ժամանակ, որն իրականացվել էր հրավիրված փորձագետ կողմից` այս տարվա ապրիլի սկզբին: Հետզոտության բացահայտումները հիմնականում երեք ուղղությամբ էին` ղեկավարման, ռեսուրսների մոբիլիզացիայի և հաղորդակցման: Այդ բացահայտումների հիման վրա, նշված ուղղությունների համար կարողությունների զարգացման գործողություններ մշակվեցին:

Արդյունքում, Կլիմայի Հայկական հարթակի բոլոր անդամները տեղեկացվեցին մրցույթի, դիմելու գործընթացի մասին և ցանկություն հայտնեցին մասնակցել դրան:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2016թ. մայիսի 25-ն է: Հաղթողը կհայտարարվի հունիսի սկզբին, երբ կստորագրվի եռակողմ պայմանագիր և համապատասխան կազմակերպությունները հանձնարարական կստանան նշված ուղղություններով դասընթացներ անցկացնել և մինչև տարվա վերջ ցանցի համար մշակել Կազմակերպության ռազմավարություն և Ռեսուրսների մոբլիզիացման ռազմավարություն:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Լրացուցիչ ֆինանսավորում տրամադրում են Ավստրիայի զարգացման գործակալությունը և Ավստրիական Կարմիր խաչը:

«Կլիմայի արևելյան հարթակ II» տարածաշրջանային ծրագրի նպատակն է ընդլայնել ԿՓՀ ոլորտում գործող առկա 6 Ցանցերի և դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ազգային և տեղական մակարդակում քաղաքականության ձևավորման գործընթացին, հանրային իրազեկման բարձրացմանն և Կլիմային փոփոխության ու բնապահպանության կառավարման ոլորտում կրթությանը նպաստելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է արևելյան գործընկերության վեց երկրներում՝ 2015թ. հունվարից մինչև 2017թ. հունիսը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ