Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Շվեյցարական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ, «ՀԿԽԸ ինստիտուցիոնալ պատրաստվածության զարգացում» ծրագրի շրջանակներում հուլիս ամսվա ընթացքում կազմակերպել էր «Փրկարարություն և պարանային տեխնիկա» թեմայով եռօրյա դասընթաց-վարժանք Արարատի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի արագ արձագանքման թիմերի 48 կամավորների համար:
Վարժանքների շնորհիվ կամավորները հնարավորություն ստացան իրական սցենարի հիման վրա կիրառել ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև նախապատրաստվել աղետներին և հետագայում պաշտպանել աղետներից տուժած բնակչությանը: