Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Աղբատար մեքենա և 240 աղբաման Իջևան քաղաքին [uri] => /news/garbage-car-and-240-garbage-bins-to-ijevan.html [id] => 499 ) 1
Աղբատար մեքենա և 240 աղբաման Իջևան քաղաքին

Աղբատար մեքենա և 240 աղբաման Իջևան քաղաքին

24.09.2021
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Աղբատար մեքենա և 240 աղբաման Իջևան քաղաքին
«Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը»
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, աջակցում է Իջևանում աղբի կառավարմանը
 
Սեպտեմբերի 23-ին, 13։00-ին ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի և աղբամանների տրամադրման» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքին հանձնեց 240 աղբաման և համապատասխան աղբահավաք մեքենա։ Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։
Նվիրատվության համաձայնագիրը ստորագրեցին Իջևանի քաղաքապետի ժ․պ․ Արթուր Ճաղարյանը և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։ Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
 
- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, մշտապես համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս ծրագրի պլանավորումը ևս իրականացվել է համատեղ և հիմնված է եղել համայնքի խիստ կարիքի վրա։ Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի բարելավումը Աղետների ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչներից է, որը, ուղղված լինելով աղետների կանխարգելմանը, նպաստում է համայնքի դիմակայունության բարձրացմանը և հետևաբար՝ կայուն զարգացմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտնում է իր շնորհակալությունը Ճապոնիայի կառավարությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիմայի, Իջևանի քաղաքի համար այսքան կարևոր նախաձեռնությանն աջակցելու, ինչպես նաև մարզպետարանին և քաղաքապետարանին՝ սերտ համագործակցության համար, - ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
 
- Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Իջևան քաղաքում՝ համայնքի կարողությունների բարձրացմանն ուղղված աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրման եզրափակիչ արարողությանը։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ զգալիորեն կբարելավվի Իջևանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը, - նշեց ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման։
 
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևանի քաղաքապետի ժ․պ․ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն հայտնեցին Ճապոնիայի կառավարությանը և Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ համայնքի կարիքներին արձագանքելու և աջակցության տրամադրման համար։ Պարոն Ճաղարյանը շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց հյուրերին։
Իջևանի քաղաքապետարանն ապահովելու է աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։
 
Ծրագրի շրջանակներում օգոստոսի 30-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի Մարզային մասնաճյուղի 40 կամավորներ Իջևանում իրականացրեցին շրջակա միջավայրի մաքրության վերաբերյալ իրազեկում և շաբաթօրյակ՝ աղբից մաքրելով քաղաքի տարբեր բանուկ հատվածներ։
2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:
90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ