Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Սիրիահայերի ինտեգրման խթանում. մեդիայի և ՀԿ-ների դերը [uri] => /news/integration-of-syrian-armenians-the-role-of-media-and-ngos.html [id] => 204 ) 1
Սիրիահայերի ինտեգրման խթանում. մեդիայի և...

Սիրիահայերի ինտեգրման խթանում. մեդիայի և ՀԿ-ների դերը

20.07.2016
Սիրիահայերի ինտեգրման խթանում. մեդիայի և ՀԿ-ների դերը

Հուլիսի 19-ին և 21-ին Անի պլազայում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ շարունակեց «Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում» թեմայով սեմինարների շարքը` այս անգամ արդեն Երևանի և Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի հեռուստաընկերությունների և օնլայն մեդիայի լրագրողներ, պետական մարմինների լրատվական ծառայությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների համար:

Սեմինարի նպատակն ու օրակարգը նույնն էին` մասնակիցներին ներկայացնել, թե ինչպես են ԶԼՄ-ները լուսաբանում սիրիահայերի խնդիրները, ինչ կերպար են ձևավորում, և արդյոք դա նպաստում է նրանց ինտեգրմանը հասարակության մեջ, հստակեցնել կիրառվող տերմինոլոգիայի հետ կապված հարցերը, ինչպես նաև տեղեկատվական մեկ դաշտ բերել ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Երևանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զուգահեռ, սեմինարին մասնակցում էին նաև Սփյուռքի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` Հալեպի «Գանձասար» թերթի լրագրող Սևան Շահբազյանը, Դուբայի Ռադիո Այգ առցանց կայանի հիմնադիր, հաղորդավար Շաքե Մանկասյանը, «Չինահայ» թերթի լրագրող Արաքսյա Ներսիսյանը:

Սեմինարի մասնակիցները ծանոթացան նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությանը, հատկապես` սիրիահայերին աջակցության ծրագրերին, մասնավորապես` Սիրիահայերի ինտեգրման խթանում ծրագրին, որի շրջանակներում էլ կազմակերպվել էր սեմինարը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետները ներկայացրեցին սիրիահայերին և փախստականներին վերաբերող նյութերի լուսաբանման ժամանակ հանդիպող դժվարությունները, ներկայացրեցին նյութի կառուցման և մատուցման հմտությունները, խոսեցին էթիկայի հարցերից:

Քննարկումների ժամանակ հնչեցին նաև սիրիահայերի տեսակետները` իրենց խնդիրների լուսաբանման, հանրության վերաբերմունքի և ինտեգրման դժվարությունների վերաբերյալ:

Մասնակիցները քննարկում էին, թե ինչ բառ կարող է փոխարիներ սիրիահայ տերմինին, որպեսզի նրանք չառանձնանան հասարակությունից, սակայն և սիրիահայերը, և լրագրողները եկան համաձայնության, որ միայն այդ բառն է լիարժեք ներկայացնում տվյալ խումբը` առանց բացասական երանգների ու խտրականության դրսևորման:

Սիրիահայերը շեշտեցին, որ չեն ընդունում և վիրավորական են համարում «կարիքավոր», «չքավոր», «փախստական» որակումները:

Պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներն էլ միակարծիք էին, որ սիրիահայերն ավելի տեղեկացված պետք է լինեն Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, և գնահատեն այն աջակցությունը, որ տրվում է և պետության, և հասարակական կազմակերպությունների կողմից:

Հալեպի «Գանձասար» թերթի լրագրող Սևան Շահբազյանը, որը Հայաստանում էր կարճ ժամանակով և պետք է Հալեպ վերադառնար, նշեց, որ իր տվյալներով Հալեպում դեռևս 15 000 հայ կա, որոնցից ոմանք ապրում են ծայրահեղ կարիքի մեջ: Հայ համայնքը դեռևս դիմակայում է պատերազմի դժվարություններին, երբ էլեկտրաէներգիան մի քանի ժամով է տրվում, ջրամատակարարում չկա, դրամն արժեզրկվել է, և բոլորի կյանքին անընդհատ վտանգ է սպառնում:

Այս պայմաններում էլ ոչ բոլորն են պատրաստակամ լքելու Հալեպը: Օրինակ, «Գանձասար» թերթը շարունակում է տպագրվել, և միակ տպագրվող պարբերականն է ամբողջ քաղաքում, - ասաց Սևանը:

Թեժ քննարկումներ եղան նաև սեմինարի 2-րդ օրը, որտեղ դպրոցների ներկայացուցիչները նկարագրեցին մարզերում սիրիահայ աշակերտների ինտեգրման խնդիրները` կոչ անելով նրանց համար ավելի հաճախ կազմակերպել մշակութային միջոցառումներ: Ուսուցիչները նշում էին, որ հետևողական աշխատանքի և հոգատար վերաբերմունքի շնորհիվ երեխաների ինտեգրումը շատ արդյունավետ է ընթանում:

Սեմինարների մասնակիցները նշեցին, որ նան հանդիպումները շատ կարևոր են խնդրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև նման խոցելի խմբերի վերաբերյալ նյութերը գրագետ պատրաստելու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունում գրանցված է 5500 ընտանիք: Նրանց տրամադրվում է բազմաբնույթ աջակցություն:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2015 թվականի մարտի 1-ից իրականացնում է «Սիրիահայերի ինտեգրման խթանում» խրագիրը, որի նպատակն է խթանել սիրիահայերի սոցիալ-մշակութային (մասնավորապես երեխաների կրթության ուղղությամբ) և տնտեսական ինստեգրումը (մասնավորապես աշխատանքային ինտեգրման ուղղությամբ): Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (94%) և Ավստրիական Կարմիր Խաչի կողմից:

Ծրագրի տևողությունը երկու տարի, իսկ աշխարհագրությունն ընդգրկում է Երևան քաղաքը և Արմավիրի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ