Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, «Ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ 2023» ծրագրի շրջանակներում ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 17 համայնքներում իրականացրել է պայթյունավտանգ զինամթերքի վտանգի և անվտանգ վարքագծի իրազեկման միջոցառումներ, որոնց մասնակցել է 2927 երեխա և մեծահասակ:
Իրազեկման միջոցառումների նպատակն է անհրաժեշտ գիտելիքներ փոխանցել ականների և պատերազմի պայթունավտանգ մնացորդների և կրակոցների ու հրետակոծության ընթացքում անվտանգ վարքագծի ընդհանուր կանոնների վերաբերյալ՝ այդպիսով նպաստելով դժբախտ պատահարների նվազեցմանը։