Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Միանվագ դրամական աջակցություն աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակչությանը [uri] => /news/one-off-cash-distribution-to-the-most-vulnerable-communities.html [id] => 540 ) 1
Միանվագ դրամական աջակցություն աջակցություն...

Միանվագ դրամական աջակցություն աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակչությանը

13.12.2022
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
Միանվագ դրամական աջակցություն աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակչությանը

Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն, և Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա և Սոթք համայնքների բնակիչներին:  Ընդհանուր թվով  459 ընտանիք (1565 անձ) ստացել է 150.000-ից 362.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150.000 ՀՀ դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215.000 ՀՀ դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264.000 ՀՀ դրամ, չորս անձից բաղկացած  ընտանիքին՝ 313.500 ՀՀ դրամ, իսկ հինգ և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362.000 ՀՀ դրամ։

Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդանուր առմամբ տրամադրել է 124.208.000 ՀՀ դրամի աջակցություն: Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի կողմից՝ տեղական իշխանությունների համակարգմամբ։ Այնուհետև ԿԽՄԿ և ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում շահառու ընտանիքներին։

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ