Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ, Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակներում 2 փուլով իրականացրել է աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության և ՓԾ բոլոր մարզային վարչությունների ներկայացուցիչներ, ՀԿԽԸ աշխատակիցներ և ՄՄ ներկայացուցիչներ (հյուսիս՝ 5 մարզի ներկայացուցիչներ, հարավ՝ 5 մարզի ներկայացուցիչներ)։