Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սննդի և հիգիենիկ պարագաների 1000 փաթեթ հանձնեց Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և Քովիդ-19-ից տուժած ընտանիքների` Ավստրիական կառավարության և Ավստրիական Կարմիր խաչի «Մարդասիրական աջակցություն Քովիդ-19-ից տուժած Հայաստանի բնակչությանը և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին» (CoNaKa) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ: