2015թ. հունիսին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Շիրակի մարզի 18 Համայնքային արձագանքման կամավորական թիմերի համար կազմակերպել էր ճանաչողական այցեր հրշեջ կայաններ, որտեղ հրշեջ-փրկարարների հետ քննարկում անցկացվեց` «Հրդեհային անվտանգության և գյուղական համայնքներում հրդեհների առաջացման հիմնահարցերը և դրանց դեմ պայքարելու ուղիները» թեմայով:
Քննարկվեցին գյուղական համայնքներում հրդեհային անվտանգության կանոնները` մասնավորապես, խոտի դեզի հեռավորությունը տներից և հոսանքի լարերից, ներկայացվեց, թե ինչպես մեկուսացնել հրդեհը և օգտագործել հակահրդեհային անվտանգության սարքերը, ինչպես կապվել 911 ծառայություն:
Հրշեջ-փրկարարները հայտնեցին, որ արդեն բջջային հեռախոսով կարելի է զանգահարել 911, նույնիսկ` առանց քարտի: Բացի այդ, մարզից ստացվող զանգերն ուղղվում են Շիրակի Ճգնաժամային կառավարման կենտրոն, այլ ոչ թե` Երևան:
Համայնքային արձագանքման կամավորական թիմերի անդամները վստահեցրին, որ հանդիպումը շատ օգտակար էր և ամրապնդվեցին արդեն իսկ ստացած գիտելիքները: