Դեկտեմբերի 12-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն էին այցելել Հայկակական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄՄՖ) ներկայացուցիչները՝ ծանոթանալու Կենտրոնի ուսումնական և նյութական բազային, ինչպես նաև նրա հիմնական գործունեությանը:
ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը և Կենտրոնի տնօրեն Յուրի Պոլեշչյուկը բարձր գնահատեցին Կենտրոնի հետ սերտ համագործակցությունը, որի շրջանակներում վերապատրաստվում են ՀԿԽԸ Արագ արձագանքման և առաջին օգնության թիմերը, իրականացվում են համատեղ միջոցառումներ և մարդասիրական ծրագրեր: Կենտրոնի տնօրենը շեշտեց, որ ՀԿԽԸ պրոֆեսիոնալ անձնակազմի և կամավորների ներգրավվածությունը բարձր որակ է հաղորդում համագործակցությանը:
ԿԽԿՄՄՖ տարածաշրջանի ղեկավար Դավրոն Մուհամադիևը ներկայացրեց արտակարգ իրավիճակների ժամանակ ԿԽԿՄՄՖ ֆինանսավորման գործիքները, մասնավորապես DREF՝ Արտակարգ իրավիճակների արձագանքման ֆոնդը: Նշվեց նաև ՀԿԽԸ միջազգային փորձը Հոգեկան առողջության և առաջին օգնության ոլորտներում, մասնավորապես, որ տարածաշրջանում միայն Հայկական Կարմիր խաչի ընկերությունն է ացնել ԱՕ դասընթացների միջազգային որակը հավաստող ատեստացիա: Մեծապես կարևորվեց, որ հոգեբանական աջակցությունը տրամադրվում է ոչ միայն շահառուներին և տուժածներին, այլև արձագանքներում ներգրավված անձնակազմին և կամավորներին:
Անդրադարձ կատարվեց նաև Կենտրոնի լոջիստիկ կարողություններին և քննարկվեց դրա հնարավորությունները համատեղ օգտագործելու հնարավորությունները: