Ջաջուռ համայնքը «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի 3-րդ փուլի շահառու է: Համայքնում է գտնվում Ջարդի Ձոր կոչվող հուշահամալիրը, որտեղ մշտապես լինում են բազմաթիվ այցելուներ:
Շիրակի մարզի պետական մարմինները` դպրոցականների հետ համատեղ, որոշել էին ծառատունկ կազմակերպել այդ տեղանքում:
Քանի որ տեղանքը աղտոտված էր և մեծ թվով աղբակույտեր կային, որոշվեց նախ տեղանքը աղբից մաքրել:
Ջաջուռ համայնքի համաայնքային արձագանքման կամավորական թիմը անմասն չմնաց, և թիմի 10 անդամներ ձեռնամուխ եղան աղբի մաքրման և տեղահանման աշխատանքների կազմակերպմանը: Արդյունում թիմի անդամները տեղանքը մաքրեցին դյուրավառ չոր խոտից, պոլիէթիլենային տոպրակներից, շշերից և այլ աղբից: Կատարվեցին նաև արդեն առկա ծառերի ոռոգման աշխատանքներ: