Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Համայնքների զարգացումը՝ մասնագիտության գիտակցված ընտրության համատեքստում. վերապատրաստման դասընթաց [uri] => /news/conscious-choice-of-professiontraining-course.html [id] => 447 ) 1
Համայնքների զարգացումը՝ մասնագիտության...

Համայնքների զարգացումը՝ մասնագիտության գիտակցված ընտրության համատեքստում. վերապատրաստման դասընթաց

23.08.2020
Համայնքների զարգացումը՝ մասնագիտության գիտակցված ընտրության համատեքստում. վերապատրաստման դասընթաց
Ովքե՞ր են խմբավարները, ինչպե՞ս կարող են օգնել երիտասարդներին՝ մասնագիտության կողմնորոշման հարցերում, այս և այլ թեմաներին Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորները ծանոթացան օգոստոսի 22-ին և 23-ին «Համայնքների զարգացումը՝ մասնագիտության գիտակցված ընտրության համատեքստում» թեմայով վերապատրաստման դասընթացի ընթացքում:
 
Համայնքների զարգացման կարևոր նախապայմանը կայուն մարդկային կապիտալի զարգացումն է, որի հիմքը մասնագիտության ու կարիերայի գիտակցված ընտրությունն ու պլանավորումն է։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան խմբավարի (facilitator) աշխատանքի առանձնահատկություններին, նրանց կարևոր ու որոշիչ դերին՝ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման հարցում, ձեռք բերեցին մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ կազմակերպելու հմտություններ, ինչպես նաեւ ծանոթացան դեռահասների և երիտասարդների վարքագծի փոփոխության փուլերին։
Բացի այդ, հնարավորություն ունեցան զարգացնելու խմբային աշխատանքներ վարելու հմտությունները։
 
Երկօրյա դասընթացն անցկացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում՝ CareerLab կենտրոնի կողմից։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ