Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրել անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 5 մլրդ․ 482 մլն․ 547 հազար ՀՀ դրամ է (11 421 973 ԱՄՆ դոլար) տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։
Սնունդ եւ ոչ պարենային ապրանքներ
Շուրջ 300 000 փաթեթ եւ միավոր/իր
սնունդ, հիգիենիկ պարագաներ, հագուստ, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ/պարագաներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:
Կանխիկ աջակցություն
Միանալով ՀՀ Կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց և հյուրընկալող ընտանիքներին 2020-2022թթ. ընդհանուր առմամբ տրամադրել է 2 միլիարդ 828 միլիոն 880 հազար 696 ՀՀ դրամ, այդ թվում.
Հոգեբանական աջակցություն
ՀԿԽԸ Թեժ գծեր
ավելի քան 22,000 զանգ
Հոգեբանական եւ առաջին հոգեբանական աջակցության
Ավելի քան 20,200 անձի
վիրավոր զինծառայողներ և նրանց հարազատներին, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացում ներգրավված քաղաքացիներ, պետական հաստատություններում և մասնավոր տներում ապաստանած անձինք, անհայտ կորածների և գերիների հարազատներ:
Աջակցություն երեխաներին
Հատուկ մոդելով կազմակերպված հոգեբանական եւ կրթական աջակցություն
1900 երեխա
Հոգեբանական աջակցություն
Անհատական աշխատանք 350 երեխայի հետ
Երեխաների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
Խմբային միջոցառումներ՝ 70 միջոցառում
Ընտանեկան միջոցառումներ՝ 15 միջոցառում
Համայնքային/ բակային միջոցառումներ՝ 12 բակային ճամբար
Դիմակայունության փաթեթների տրամադրում 6 մարզերի դպրոցահասակ 1500 երեխաների
Պլանշետների տրամադրում 6 մարզերի խոցելի 60 երեխաներին
Պաշտպանության մոնիթորինգ և դեպքի վարում
ՀԿԽԸ սոցիալական աշխատողների միջոցով 1400 ընտանիքի կարիքների գնահատում ԿՈԲՈ գործիքի օգնությամբ։
Առավել խոցելի և հատուկ կարիք ունեցող ընտանիքների դեպքի վարում։
Պետական կացարանների աջակցություն
Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց ապաստան տված 6 պետական կացարանի 20 մլն դրամ ընդհանուր արժեքով գույքի տրամադրում (կահույք, կենցաղային տեխնիկա)։
Համայնքահեն կազմակերպությունների աջակցություն
Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված բնակչությանն աջակցող կառույցներին օժանդակություն՝ ներառյալ ՀԿԽԸ մարզային և տարածքային գրասենյակները՝ 20 մլն դրամ ընդհանուր արժեքով։
ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոն
մոտ 370 բուժված վիրավոր զինածառայող
Որոնում ծառայություն
Արձագանք ավելի քան 3860 զանգի
Քովիդ-19-ի տարածումը նվազեցնելու կանխարգելիչ միջոցներ
Շուրջ 600 000 դիմակ/ 150 000 ալկոգել
ՀԿԽԸ-ին աջակցել են․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, Ավստրիական Կարմիր խաչը, Գերմանական Կարմիր խաչը, Դանիական Կարմիր խաչը, Մոնակոյի Կարմիր խաչը, Շվեցարիայի Կարմիր խաչը, Իրանի Կարմիր մահիկը, ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Իզմիրլյան հիմնադրամը, GIZ կազմակերպությունը։