Հունիսի 30-ին Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մասնաճյուղի արագ արձագանքման ջոկատը մասնակցել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Արարատ» մոր և մանկան առողջարանում տեղի ունեցած «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը առողջարաններում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը, որին ներգրավված են եղել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության, ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների և այլ կառույցների անձնակազմերը։
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել վերջիններիս ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունը այլ ծառայությունների հետ:
Ուսումնավարժության ողջ ընթացքը գնահատվել է լավ, իսկ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները նպատակային կկիրառվեն հնարավոր արտակարգ դեպքերի ժամանակ։