Փետրվարի 5-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Արագ արձագանքման թիմը՝ ՆԳՆ փրկարար ծառայության հետ համատեղ, արձագանքել է Երևան քաղաքի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած խոշոր պայթյունին, որի հետևանքով փլուզվել էր երկու տուն, կային տուժածներ և զոհեր։
ՀԿԽԸ Արագ արձագանքման թիմը փլատակներից դուրս էր բերել երկու դի և հանձնել շտապ օգնությանը։