2013 թվականի դեկտեմբերին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց Ձորի մարզի 12 միջնակարգ դպրոցների մասնակցությամբ կազմակերպել էր նկարչական մրցույթ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է մարզի 1200 աշակերտ (100 աշակերտ` յուրաքանչյուր դպրոցից):
Մրցույթի արդյունքում յուրաքանչյուր դպրոցից ընտրվել էր 3 լավագույն աշխատանք (ընդհանուր՝ 36), որոնց հեղինակները ստացան խրախուսական մրցանակներ: Այդ աշխատանքներով ձևավորվեց ՀԿԽԸ «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի շրջանակներում տպագրված 2014թ. օրացույցը:
Այնուհետև, «Կլիմայի հայկական հարթակ»-ի կողմից ընտրվեցին 3 լավագույն նկարներ, որոնք ներկայացվեցին «Կլիմային արևելյան հարթակ» ծրագրի տարածաշրջանային հանդիպմանը Վրաստանում: Հանդիպման ընթացքում որոշվեց այդ աշխատանքների հեղինակների և իրենց դասարանի երեխաների համար կազմակերպել մեկօրյա այց` մայրաքաղաք Երևան:
Երեխաները շատ ոգևորված էին և մեծ բավականություն ստացան իրենց այցից:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանը: