Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար ուժն են հանդիսանում կամավորները: Նրանց շնորհիվ է, որ այս հզոր շարժումը իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունն ամբողջ աշխարհում:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը բաց կազմակերպություն է, և նրան կարող են անդամագրվել և կամավոր գրանցվել այն բոլորանձինք` անկախ ռասսայից, սեռից, դավանանքից, գույքային կամայլ դրությունից, ովքեր ընդունում են ՀԿԽԸ կանոնադրությունը, նրանպատակները և խնդիրները, ցանկանում են մասնակցել կամնպաստել նրա գործունեությանը:
Կազմակերպության անդամները կարող են լինել շարքային, կամավոր, պատվավոր և հովանավոր:
Շարքային անդամների ընդունումն իրականացվում է վերջինիս կողմից համապատասխան մասնաճյուղին ներկայացված դիմումի համաձայն: Շարքային անդամները վճարում են տարեկան անդամավճար:
Կամավոր անդամ է համարվում այն անձը, ով ցանկություն է հայտնել անշահախնդիր ծառայություններ մատուցել ՀԿԽԸ-ին: Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների հոծ բանակ, որոնք մասնակցում են զանազան բնույթի ծրագրերի իրականացմանն ուղղված խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը: Կամավորների շնորհիվ է, որ ՀԿԽԸ իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը:
ՀԿԽԸ պատվավոր անդամի կոչումը շնորհվում է ՀԿԽԸ նախագահության կողմից այն անձանց, ովքեր բացառիկ ծառայություններ են մատուցել կազմակերպությանը:
ՀԿԽԸ հովանավոր անդամի կոչումը շնորհվում է ՀԿԽԸ նախագահության կողմից պետական և հասարակական այն ականավոր գործիչներին, ովքեր մշտապես օժանդակում են զարգացմանը և նպատակների ու խնդիրների իրականացմանը:
Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների մեծ բանակ, որոնք մասնակցում են խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարման ուղղված տարաբնույթ ծրագրերին:
Առավել մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև անդամագրվելու և կամավոր դառնալու համարկարող եք դիմել ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակ` Պարոնյան 21/1 հասցեով կամ զանգահարել (+374 60) 625050 հեռախոսահամարով: