Հունվար ամսին` վերջին ժամանակահատվածում Հայաստան ժամանած 200 սիրիահայ ընտանիք հիգիենիկ/սանիտարական պարագաներ, սնունդ և կենցաղային իրեր ստացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից: Աջակցությունը տրամադրվեց Ավստրիական և Շվեյցարական Կարմիր խաչի ընկերությունների և Նեյբր ին նիդ Ավստրիական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ: