Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ինչ ազդեցություն է ունեցել Քովիդ-19-ը տարեցների վրա և որոնք են տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրները․ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ամփոփում է արձագանքի մեկ տարին [uri] => /news/հկխը-արձագանքը-քովիդ-19-ին.html [id] => 473 ) 1
Ինչ ազդեցություն է ունեցել Քովիդ-19-ը տարեցների...

Ինչ ազդեցություն է ունեցել Քովիդ-19-ը տարեցների վրա և որոնք են տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրները․ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ամփոփում է արձագանքի մեկ տարին

10.03.2021
Ինչ ազդեցություն է ունեցել Քովիդ-19-ը տարեցների վրա և որոնք են տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրները․ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ամփոփում է արձագանքի մեկ տարին

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, Ավստրիական և Շվեյցարական Կարմիր խաչերի աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում իրականացրել է երկու սոցիոլոգիական հետազոտություն՝ բացահայտելու Քովիդ-19 համավարակի ազդեցությունը տարեցների, պրոֆեսիոնալ խնամակալների և Կարմիր խաչի կամավորների վրա` ընդհանուր խնամքի ապահովման համատեքստում, ինչպես նաև պարզելու բնակչության իրազեկվածության մակարդակն ու համավարակի հետևանքով առաջացած տնտեսական և հոգեբանական կարիքները։  

 

1-ին հետազոտության արդյունքների համաձայն, որին մասնակցել է Երևանից և յոթ մարզերից 668 տարեց, ծերացմանը զուգահեռ մեծանում է տնային խնամքի և դրա մատչելիության անհրաժեշտությունը: Քաղաքային բնակավայրերում ապրող հարցվածների 29.4% -ը տնային խնամք է ստանում, գյուղական բնակավայրերում այդ տոկոսը կազմում է ընդամենը 3%:

Տարեցների համար զգալիորեն կրճատվել է այնպիսի հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիությունը, ինչպիսիք են համայնքային կենտրոնները և ժամանցի օբյեկտները, հասարակական տրանսպորտը, խանութները և բանկերը։

Ըստ խնամողների, տարեց մարդկանց առողջական վիճակը, ապրելակերպը, ֆինանսական վիճակը և ծախսեր անելու կարողությունը, քաղաքական գործունեությունը, ընտանիքի, ընկերների և հարևանների հետ սոցիալականացման մակարդակները, շարժունակության մակարդակը և հուզական վիճակը շատ ավելի վատթարացան Քովիդ-19- ի և դրա արդյունքում սահմանված սահմանափակումների պատճառով։

Հարցումը պարզել է նաև, որ մարդասիրական ֆինանսական աջակցությունը կարևոր է հարցվածների մեկ երրորդի համար և ավելի է կարևորվել  Քովիդ-19 - ի ընթացքում:

Հետազոտության արդյունքների ու եզրակացությունների հիման վրա մշակվել են և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ազգային ու միջազգային կազմակերպություններին, ՏԻՄ-երին, ՀԿ-ներին և ՀԿԽԸ-ին կներկայացվեն թե կարճաժամետ, և թե երկարաժամկետ գործողությունների առաջարկներ:


2-րդ հետազոտությունն իրականացվել է Երևանում և բոլոր մարզերում, մասնակցել է 862 մարդ՝ ներառելով 18-ից բարձր բոլոր տարիքային, կրթական և մասնագիտական խմբերը։

Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը Քովիդ-19-ը սահմանում է որպես «վիրուս, որը կարող է հիվանդություն առաջացնել», ընդ որում կանայք ավելի են հակված այն որպես միֆ ընդունել, քան տղամարդիկ։

Ըստ հարցման արդյունքների՝ մարդիկ ավելի լավ են տեղեկացված COVID-19- ի փոխանցման, պաշտպանության և ախտանիշների մասին, քան լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և բուժհաստատություններ դիմելու եղանակների մասին:

Հեռուստատեսությունը, պետական պաշտոնյաները և առողջապահական աշխատողները տեղեկատվության ամենավստահելի աղբյուրներն են Ֆեյսբուքն այստեղ զբաղեցնում է 4-րդ տեղը, չնայած որ այն տեղեկատվության երկու առավել նախընտրելի աղբյուրների շարքում է։ Հեռուստատեսությունը շարունակում է միջին տարքից բարձր խմբի համար մնալ տեղեկատվության ամենավստահելի աղբյուրը, մինչդեռ երիտասարդները նախընտրում են համացանցը։

Խարանի և խտրականության դեպքերի մասին՝ ըստ հետազոտության նշել են հարցվածների միայն 8․3 տոկոսը։ 

Հարցվածների 25 տոկոսի մոտ ֆինանսական վիճակը վատթարացել է, մեծ մասը նախընտրում է ստանալ ամսական ֆինանսական աջակցություն, 27․2 տոկոսի հոգեբանական վիճակի վրա համավարակն ունեցել է բացասական ազդեցություն՝ առաջացնելով վախեր և դեպրեսիա։

Մեկ տարի առաջ 2020 թվականի մարտի 16-ին՝ երկրում Քովիդ-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարման առաջին իսկ օրվանից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով, փորձառու և նվիրված անձնակազմով, 2000 վերապատրաստված կամավորներով իրականացրել է արագ, միջնաժամկետ և երկրաժամկետ արձագանք։

Իրականացվել է․

  • ռիսկի հաղորդակցություն եւ հանրային իրազեկում (ավելի քան 1 միլիոն մարդ),
  • պաշտպանիչ միջոցների տրամադրում (մոտ 1 միլիոն դիմակ, ալկոգել, սփրեյ, ԱՕ արկղիկներ)
  • մարդասիրական աջակցություն՝ սնունդ եւ հիգիենիկ պարագաներ (մոտ 33 000 մարդ)
  • թեժ գծի միջոցով սոցիալ-հոգեբանական աջակցություն (ավելի քան 30 000 անձ),
  • աջակցություն տնային տնտեսություններին (32 տնային տնտեսություն)
  • էլեկտրաէներգիայի (733 անձ), կոմունալ վճարների (11 419 անձ) եւ բնակվարձերի փոխհատուցում (421 անձ)։
  • կրթական գործընթացի համար պլանշետների տրամարդում (500 երեխա

 

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ