Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Գալաքսի» ընկերությունների խումբը համատեղ կաջակցեն տեղահանված անձանց [uri] => /news/armenian-red-cross-society-and-galaxy-group-of-companies-will-jointly-support-the-displaced-people.html [id] => 607 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Գալաքսի»...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Գալաքսի» ընկերությունների խումբը համատեղ կաջակցեն տեղահանված անձանց

13.10.2023
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Գալաքսի» ընկերությունների խումբը համատեղ կաջակցեն տեղահանված անձանց

Հոկտեմբերի 11-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և Հայաստանի խոշոր ձեռնարկություններից «Գալաքսի» ընկերությունների խումբը ՀԿԽԸ գլխավոր գրասենյակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով մարդասիրական համատեղ նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը և «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը` հավատով, որ հոգատարությունն ու պատասխանատվությունը կենսական են մեր հայրենակիցների համար:

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները որոշակի չափով մեղմելու հարցում բոլորս միասնական ենք և պատրաստակամ: Այս իմաստով մեծապես կարևորում եմ մեր համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի հետ, որն այս օրերին իրականացրել է տիտանական աշխատանք: «Գալաքսի» ընկերությունների խումբը` խմբի կազմում հանդես եկող ընկերությունների և նրանց աշխատակիցների հետ համատեղ ուժերով, նույնպես միանում է իրականացվող մարդասիրական աշխատանքին: Սա ոչ թե ընկերությունների, այլ իր ընկերություններով հանդերձ «Գալաքսի» համայնքի աջակցությունն է՝ գաղափարական, ապա նաև մարդասիրական», - ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Նախաձեռնության շրջանակում տեղահանված 5,000 ընտանիքի կտրամադրվի ընդհանուր առմամբ 100 տոննա պարենային ապրանքների փաթեթ։

«Մենք ողջունում ենք և բարձր ենք գնահատում կորպորատիվ հատվածի կողմից սոցիալական պատասխանատվություն դրսևորելու քայլերը՝ ուղղված խոցելի խմբերի մարդասիրական հոգսերի հնարավորինս թեթևացմանը։ Վստահ եմ, որ նման օրինակելի՝ համապարփակ, բազմակողմանի և շարունակական համագործակցությունը մարդասիրական կազմակերպության և բիզնես ընկերությունների խմբի միջև, մարդասիրական աջակցության տրամադրման և համայնքների դիմակայունության բարձրացման արդյունավետ ձևաչափ է»,- նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը:

Փաթեթները բաշխման գործընթացին Հայկական Կարմիր խաչին կմիանա նաև խմբի անդամ ընկերություններից շուրջ 300 կամավոր աշխատակից:

Նախաձեռնությունն իրականացվում է  «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող «Այ Յու Նեթվորքս», «Խրոնոգրաֆ», «Գեյթ2», «Մեգաֆուդ»,  «Փոլ Հայաստան», «Սանտաֆե», «Տերյան5», «Թայմ», «Յուքոմ», «Երևան մոլ»  ընկերությունների հետ միասին՝ հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները իրականացվելու են խմբի «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերության կողմից, իսկ շահառուների ընտրության և փաթեթների բաշխման ողջ ընթացակարգը կազմակերպվելու է Հայկական Կարմիր խաչի կողմից:

Հանդիպման ավարտին տիկին Աննա Եղիազարյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին նվիրեց ՀԿԽԸ մասին պատմող «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը և ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ