Սեպտեմբերի 19-20, Հոլիդեյ Ինն հյուրանոցում, Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ «Համավարակի և հակամարտության ընթացքում աջակիցների հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության վերաբերյալ գիտելիքի և գործընկերության ընդլայնում» ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին գործընկեր երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ավստրիայից, Ուկրաինայից, Վրաստանից։ Հանդիպման նպատակն էր՝ հետազոտության արդյունքների ընդհանուր ներկայացում և քննարկում, առցանց մեդիա գրադարանի շարունակական ապահովում, ծրագրային գնահատում, հետագա ազգային աշխատաժողովների կազմակերպում, ինչպես նաև հետագա քայլերի և վարչական հարցերի քննարկում։