20-ամյա ապագա ֆինանսիստ Անի Գևորգյանն արդեն 6 տարի է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավոր է, և ավելի քան 3 տարի՝ «Ժպիտների ակումբ» ծրագրի առաջնորդ (լիդեր)։
Անին 2 տարի մանդատով ընտրվել է ԿԽՄՖ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդական համակարգող կոմիտեի անդամ, որտեղ, 7 մյուս անդամների հետ միասին, աշխատելու է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդական ցանցի հետ՝ բարձր մակարդակներում ապահովելով երիտասարդների ներգրավվածությունը, ձայնը և շահերի պաշտպանությունը:
Վերջերս Անին ընտրվել է նաև «Երիտասարդների շահերի պաշտպանությունը կլիմայի փոփոխության մեջ» ոլորտի պատասխանատու և մասնակցելու է Աթենքում կայանալիք Եվրոպական տարածաշրջանի կլիմայական քարտեզի գործողությունների խորհրդատվական աշխատաժողովին՝ որպես ղեկավար կոմիտեի անդամ։
Կամավորները մեր Շարժման ուժն են:
Շնորհավորում ենք Անիին և մաղթում նորանոր հաջողություններ: