
Հուլիսի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գրասենյակում տեղի ունեցավ «Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը» էսսեների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
 
Նրանց մրցանակները հանձնեցին Մեդիամաքս մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ ՀԿԽԸ Լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։
 
Գլխավոր մրցանակը՝ LENOVO IdeaTab A10 A7600-H պլանշետը ստացավ Գոհար Արամյանը:
 
Երկրորդ մրցանակին՝ Amazon Kindle 6" PaperWhite էլեկտրոնային ընթերցիչին արժանացավ Աստղիկ Նադիրյանը:
 
Իսկ երրորդ մրցանակը՝ LENOVO A6010 Black սմարթֆոնը հանձնվեց Նարինե Վարդանյանին:
 
Ընդհանուր առմամբ, նախագծի շրջանակում ներկայացվել էր 32 աշխատանք, որոնք հասանելի են հետևյալ հղումով. http://www.mediamax.am/am/specialprojects/humanity/:
 
Հաշվի առնելով մրցույթի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ ՀԿԽԸ-ն եւ Մեդիամաքս-ը ցանկություն հայտնեցին առաջիկայում ևս հանդես գալ համատեղ նախաձեռնություններով։


















