Այսօր Երևանի սոցիալական տներում ապրող 66 միայնակ տարեցներ և մանկատան շրջանավարտներ սննդի փաթեթներ ստացան։
ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, ՀԿԽԸ-ն իրականացնում է ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։