Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահի շնորհավորական ուղերձը կամավորների միջազգային օրվա առթիվ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր կամավորներին Կամավորի միջազգային օրվա առթիվ։
Դեռևս 1985 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 5-ը հռչակվեց, որպես կամավորների միջազգային օր, սակայն կամավորությունը հազարամյակներ շարունակ հումանիզմի կարևոր դրսևորումն է, հոմանիշն ու զուգահեռականը։
Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժումը սկիզբ է առել մարդասիրական կամավորական աշխատանքից և մինչև օրս շարունակում է իր կարևորագույն առաքելությունը։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման մեծ ընտանքիում ներգրավված են շուրջ 16 միլիոն 400 հազար կամավորներ, որոնց թվում են նաև Հայկական Կարմիր Խաչի կամավորները։ Կամավորը ջանքն ու սրտացավությունն անշահախնդիր նվիրում է նրանց ովքեր պաշտպանության, աջակցության, գթասրտության կարիք ունեն։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը լինելով Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի շարժման լիիրավ անդամ առաջնորդվում է շարժման 7 հիմնարար սկզբունքներով, որոնցից կամավորությունը մեր գործունեության առանցքային հիմնասյուներից մեկն է։
Սիրելի կամավորներ շնորհակալ ենք Ձեզ, ձեր պատրաստակամության համար, մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ ու եռանդ, թող ձեր կյանքում անանցանելի ճանապարհրներ երբեք չլինեն։
Շնորհավոր տոնդ, կամավոր։