Հունիսի 29-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մասնակցեց «Վորլդ Վիժն» կազմակերպության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված «Կոչված եմ աջակցելու. համայնքային սոցիալական աշխատանքը՝ ի նպաստ սոցիալական խնդիրների լուծմանը» թեմայով հանրային բացօթյա միջոցառմանը։
Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացվեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերն ու գործունեությունը, որոնք մեծ հետաքրքրությամբ ընդունվեցին մասնակիցների կողմից: