Նոյեմբերի 1-ին Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը և «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ տեղահանված անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
Հուշագրի համաձայն՝ «Ապավեն» ՍՊԸ-ն կկատարի 40 000 000 ՀՀ դրամի չափով նվիրատվություն, որի շրջանակներում ՀԿԽԸ-ն հիգիենիկ և սննդի փաթեթներ կտրամադրի տեղահանված անձանց։
Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև «Ապավեն» ՍՊԸ համահիմնադիր Գագիկ Աղաջանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը, ՀԿԽԸ անձնակազմի անդամներ։