Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը [uri] => /news/humanity-will-save-the-world.html [id] => 278 ) 1
Մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը

Մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը

29.05.2018
 Մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը

«Մարդասիրությունը նշանակում է հարգանք մարդու և նրա իրավունքների նկատմամբ։ Մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը՝ կյանքը լցնելով միայն բարությամբ»․ գրում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի միջնակարգ դպրոցի XI դասարանի աշակերտուհի Անուշ Բաղմանյանն իր շարադրության մեջ, որով մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մայիսին անցկացված «Մարդասիրությունը գործողության մեջ» շարադրությունների մրցույթին՝ ընդգրկվելով հաղթողների շարքում։ Մրցույթը կազմակերպվել էր Մայիսի 8-ի՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ հանրապետության բոլոր մարզերից 3-ական դպրոցներում։ 
Մինչ մրցույթ հայտարարելը, նույն դպրոցներում ՀԿԽԸ կամավորները Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման պատմության, հիմնարար սկզբունքների և գործունեության վերաբերյալ լուսաբանման դասընթացներ էին անցկացրել։


Մայիսի 24-ին Մասիսի քաղաքապետարանում, փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը՝ մարզային մասնաճյուղի տնօրեն Ռիտա Մանուկյանի հետ միասին հաղթող երեխաներին հանձնեցին պատվոգրերն ու մրցանակները։

 

- Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, որն ուղղված է երեխաների ու երիտասարդների շրջանում մարդասիրական արժեքների տարածմանը։ Մեր համագործակցությունը Հակական Կարմիր խաչի ընկերության հետ շատ արդյունավետ է, Մասիսում արդեն մեկ տարի է գործում է բարեգործական ճաշարանը միայնակ տարեցների համար, և մենք մինչ օրս, բացի գոհ ու շնորհակալ խոսքերից, ոչ մի այլ բան չենք լսել, - ասաց փոխքաղաքապետը, - ուզում եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք մշտապես աջակցել Կարմիր խաչի գործունեությանը՝ ի նպաստ այն խոցելի մարդականց, ովքեր աջակցության կարիք ունեն։

 

Նույն շաբաթվա ընթացքում մրցանակաբաշխություններ կազմակերպվեցին նաև Իջևանում, Ստեփանավանում, Կոտայքում, Արմավիրում և Գեղարքունիքում, մյուս մարզերում «Մարդասիրությունը գործողության մեջ» շարադրությունների մրցույթը դեռևա ընթացքի մեջ է։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ