Արմավիրի և Շիրակի մարզերում բնակվող միայնակ անժառանգ թոշակառուներ և Երևան քաղաքի անօթևաններ՝ ընդհանուր թվով 1000 հոգի, մարտի 27-ից 31-ը ստանում են սննդի փաթեթներ։
ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, ՀԿԽԸ-ն իրականացնում է ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։