«Իմ պատկերացմամբ մարդասիրությունը բարություն է, կարեկցանք է, սեր է, հոգատարություն է». գրում է Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովհաննիսյանն իր շարադրության մեջ:
Երկու տարի շարունակ, մայիսի 8-ի նախաշեմին՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի օրվան ընդառաջ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նախաձեռնել և իրականացրել է շարադրությունների մրցույթ՝ «Մարդասիրությունը գործողության մեջ» խորագրով:
Այս տարի, թեև չէր հայտարարվել մրցույթ, Բերդի թիվ 1 դպրոցի երեխաները, սեփական նախաձեռնությամբ, նույն թեմայի շրջանակներում գրել և ներկայացրել էին շարադրություններ:
Մասնակից յոթ աշակերտներ ՀԿԽԸ-ի կողմից ստացան խրախուսական մրցանակներ՝ գրքեր: